ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

80-ամյա կինը որոնվում է որպես անհայտ կորած

02.04.2016 10:58 Անհետ կորած
80-ամյա կինը որոնվում է որպես անհայտ կորած

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում Է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վարդիթեր Սարգսի Սիմոնյանը, ով 2016 թ. մարտի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս Է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել։
Վ. Սիմոնյանի արտաքին նկարագիրն է. հասակը՝ 140-150 սմ, նիհար կառուցվածքով, մազերը՝ ալեխառն, աչքերը՝ շագանակագույն, մաշկը՝ թուխ։ Աջ հոնքի աջակողմյան հատվածում առկա Է սպի: Հագին եղել է կապույտ շրջազգեստ՝ ծաղկանման նախշերով, սև կոշիկներ։
Վարդիթեր Սիմոնյանը տառապում Է հիշողության կորստով, համայնքում նրան ճանաչում են Ռիմա անունով։
Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-06-21, 0224-2-10-71, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: