Գողությունը բացահայտվեց
Մարտի 23-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վ. Մամիկոնյանի արձանի մոտ հայտնաբերել և բաժին են ներկայացրել 1996 թ. ծնված Գոհար Մ.-ին, ով բացատրությամբ հայտնել է, որ 2015 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում բնակվելով Բագրատունյաց փողոցում գտնվող շենքերից մեկում՝ Արմեն Ք.-ից գողացել է բջջային հեռախոսներ:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի ինքնությունը: Վերջինս ապրիլի 3-ին ներկայացել է բաժին և տվել հաղորդում:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: