Հետախուզվողը Հայաստան վերադարձավ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Հրազդանի բաժին է տեղափոխվել 1963 թ. ծնված Մանուկ Բ.-ն, ով 2013 թ. օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: