1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները կասեցրին ավտոմեքենաներ փախցնողների և թալանողների «հաղթարշավը»

02.04.2016 10:01 ԱՄՏ-ի փախցնել

1986 թ. ծնված Գրիգոր Մ.-ն մարտի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը փախցրել են Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցի թիվ 3 տան դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ ավտոմեքենան հայտնաբերվել է Այնթափ գյուղից Նուբարաշեն տանող 450 մ հատվածում` թալանված և առջևի մասը բախման հետևանքով վնասված վիճակում:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Ահմեդ Ֆ.-ն և 1989 թ. ծնված Էդվարդ Խ.-ն:
Ահմեդ Ֆ.-ն և Էդվարդ Խ.-ն ձերբակալված են:

Ոստիկանները պարզել են, որ հանցավոր երկյակի գործունեությունը այսքանով չի սահմանափակվել. նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Դարակերտ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ գյուղում «Նիվա» մակնիշի, առանց գազի բալոնի և համարանիշի ավտոմեքենա է կայանված:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Դարակերտ գյուղում հայտնաբերել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա` թալանված վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է մի ընկերության և շահագործվում է 1989 թ. ծնված Գեղամ Բ.-ի կողմից:
Մեկնած օպերատիվ խմբին Գեղամ Բ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը փախցրել է իր տան դիմաց կայանված նշված ավտոմեքենան և գողացել պահեստամասերը` ընկերությանը պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են մեզ արդեն ծանոթ Ահմեդ Ֆ.-ն և Էդվարդ Խ.-ն:

Նույն օրը, ժամը 19.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում 1981 թ. ծնված Գագիկ Գ.-ն հաղորդում էր տվել, որ փախցրել են տան դիմաց կայանված «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը նույնպես կատարել են Ահմեդ Ֆ.-ն և Էդվարդ Խ.-ն:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: