Արթիկում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
30.03.2016 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արթիկ քաղաքի Անկախության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սարգիս Ս.-ն, ով 2008 թ. մայիսի 19-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի/ և 30 հոդվածի /հանցագործության նախապատրաստություն/ 3-րդ մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: