«ՎԱԶ 2107»-ից գողություն կատարողները հայտնաբերվեցին
31.03.2016 09:57
Գողություն
1980 թ. ծնված Արգամ Մ.-ն մարտի 23-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 1 շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձայնարկիչը և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Էդվարդ Խ.-ն և 1996 թ. ծնված Ահմեդ Ֆ.-ն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: