Փախուստ՝ վրաերթից հետո
23.06.2015 17:06
ՃՏ պատահարներ
Հունիսի 22-ին, ժամը 23.55-ին, 49-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտարարել, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Էրեբունու փողոցում գործող սուպերմարկետի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: