ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց

12.09.2013 12:24 Կողոպուտ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել  58-ամյա մի կին՝ հայտնելով, որ ժամը 19.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 7 և 9 շենքերի մոտ անհայտ անձը  հափշտակել է 350.000 դրամ արժողության իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 7 և 9 շենքերի մոտից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված  Նարեկ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: