Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց
21.12.2012 17:02
Կողոպուտ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Սևանի բաժին է դիմել 48-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, անհայտ անձը Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում` մշակույթի տան մոտ, բացահայտ հափշտակելով իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս և բանալիներ` դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1974 թ. ծնված Հայկ Բ.-ն:
Հայկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: