Փախուստի դիմած վարորդը ներկայացել է
13.12.2012 12:51
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Զորյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն նույն օրը, ժամը 21.00-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: