Փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է
04.02.2015 16:58
ՃՏ պատահարներ
Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31/114 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 36-ամյա տղամարդ և հայտնել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: