Փախցրած «ԶԻԼ»-ը հայտնաբերվեց
29.11.2012 11:52
ԱՄՏ-ի փախցնել
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ին:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, նա Այնթապ գյուղի տներից մեկի բակից փախցրել է 1980 թ. ծնված Դավիթ Թ.-ին ամրակցված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և այն վարելուց հետո կայանել գյուղի վերջնամասում: Դավիթ Թ.-ն
մեկ ժամ անց մեքենան հայտնաբերել է սարքին վիճակում:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: