Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատել
26.09.2013 12:39
Ապօրինի ծառահատում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ս.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով, որի համար վերջինս չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:
Սերգեյ Ս.-ն բացատրություն է տվել, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող անտառից 3 բոխի ապօրինի հատելու միջոցով:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: