ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փայտանյութի հետ գլորվել է ձորը, մահացել

Հուլիսի 6-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության Թումանյանի  բաժնում հաղորդում է  ստացվել, որ  «գանգի աջ քունքային շրջանի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել  1989 թ. ծնված Գարիկ  Հակոբյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Գարիկ  Հակոբյանի ընկերը` 1985 թ. ծնված  Վարուժան Մ.-ն, բացատրություն էր տվել, որ նշված օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Գարիկ  Հակոբյանն իր տան տանիքում տեղադրված ալեհավաքը կարգավորելիս անզգուշաբար վայր է ընկել մոտ 2 մ բարձրությունից և ստացել  վնասվածք: 
Հուլիսի 12-ին հիվանդանոցում Գարիկ  Հակոբյանը   մահացել է:
Գարիկ  Հակոբյանի մահվան վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 6-ին Գ.  Հակոբյանը, Վարուժան Մ.-ն և 1971 թ. ծնված Արայիկ Մ.-ն գնացել են Գուգարքի տարածաշրջանի «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության «Վահագնի» անտառպետության թիվ 3 պահաբաժին, որտեղ Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել և մանրացրել է կաղնի տեսակի ծառ, որից հետո մանրացված փայտանյութը թեք լանջով տեղափոխելու ժամանակ Գարիկ  Հակոբյանը փայտանյութի հետ գլորվել է, գլխով հարվածել քարերին և ստացել վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: