ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փայտանյութը փաստաթուղթ չուներ, վարորդը սթափ չէր

Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի 31-ամյա մի բնակչի վարած «Օպելը»: Մեքենայում հայտնաբերվել է փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ստուգմամբ նաև պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են: