Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք
12.09.2020 11:46
Ապօրինի ծառահատում
Ոստիկանության ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն հավաքել է Վահագնաձոր գյուղի վարչական տարածքով անցնող գետի ափամերձ տարածքից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: