1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փայտանյութով բեռնված երկու մեքենա տեղափոխվել է Գորիսի բաժին

Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի «Որոտան 1» անցակետում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցվել է Գորիս քաղաքի 57-ամյա մի բնակչի վարած «Նիսան Ֆրոնտիեր» մակնիշի ավտոմեքենան: Թափքում հայտնաբերվել է բոխու և այլ ծառատեսակի 2 խորանարդ մետր փայտանյութ: Տղամարդը հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Խոտանան գյուղի հարակից անտառից:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Հալիձոր ճանապարհահատվածում կանգնեցրել են Շինուհայր գյուղի 50-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատարը: Թափքում մոտ 8 խորանարդ մետր բոխու փայտ կար: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Բարձրավան գյուղի անտառից, իսկ օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չունի: Պարզվեց նաև, որ 50-ամյա շինուհայրցին մեքենան վարել է ոչ սթափ վիճակում և չունի վարորդական իրավունքի վկայական:
Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երկու դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: