Փաստաթղթի կեղծման մեղադրանքով
08.12.2014 12:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 18.15-ին, Րաֆֆու փողոցի թիվ 81 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը հունվարի 24-ից ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /փաստաթղթի կեղծում/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: