Փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
06.05.2023 11:54
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային խմբի աշխատակիցների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 5-ին բաժին է ներկայացել 39-ամյա Արթուր Բ.-ն, որը ապրիլի 20-ից ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: