Փարիզից ժամանած կինը հետախուզվում էր
04.10.2016 10:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 22-ին, Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքից ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է ներկայացել 1983 թ. ծնված Արմինե Պ.-ն, ով 2010 թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: