Փամփուշտներ և թմրամիջոց՝ խուզարկությամբ
28.06.2015 14:15
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունիսի 27-ին ոստիկանության Նաիրիի և Ապարանի բաժինների ծառայողները մի քրեական գործի շրջանականերում խուզարկություն են կատարել 1989 թ. ծնված Առնո Մ-ի տանը: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել է 9 մմ տ/չ 1 փամփուշտ, ննջասենյակի պահարանից՝ «ՏՕԶ» հրացանի 1 փամփուշտ, իսկ պահարանում տեղադրված սպասքի միջից՝ «Տրամադոլ» տեսակի դեղ` 2 մլ տարողությամբ սրվակով:
Հայտնաբերվածը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: