1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրամիության պատվիրակությանը

2012 թ. փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց:
Շնորհավորելով հյուրին նշանակաման կապակցությամբ` Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց Եվրամիության հետ տարեցտարի խորացող համագործակցության վերաբերյալ և նշեց, որ փոխգործակցությունը համահունչ է է Հայաստանի ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումներին: Ոստիկանության պետը ներկայացրեց արդեն իսկ իրականացված փոփոխությունները` առանձնացնելով կենտրոնական ապարատի կադրերի օպտիմալացումը, աշխատանքի ակտիվացումը համայնքներում, տեսախցիկների և արագաչափ սարքերի միջոցով երթևեկության վերահսկումը, պարեկային ծառայության կազմավորումը, նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման գործընթացը և այլ ուղղություններ:
Տրայան Հրիսթեան փոխադարձելով շնորհավորանքը` բարձր գնահատեց այն կամքն ու վճռականությունը, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դրսևորում է արդիական իրավապահ համակարգ ձևավորելու գործում:
Եվրամիության պատվիրակության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի:
Ընդծելով հասարակության հետ տարվող աշխատանքը` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դա ամենօրյա գործընթաց է, աշխատանք է տարվում նաև անձնակազմի հետ, կազմակերպվում են դասընթացներ, արդիականացվում է օրենսդրական բազան, ինչը վստահություն է ներշնչում, որ հասարակություն-ոստիկանություն կապն ավելի կսերտանա, իսկ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանությունը հավուր պատշաճի կկատարի հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: