1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փլուզվել է նորակառույց շինություն

Փլուզվել է նորակառույց շինություն

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, ՀՀ ԱԻՆ «1-01» ծառայությունից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Խանջյան փողոցում  գտնվող նոր շինությունը փլուզվել է:
Նույն օրը, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 20 հասցեից, շինության փլուզման հետևանքով, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 9 անձինք:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, «Օղակաձև» զբոսայգու 5-րդ հատվածում գործող թոնրատան հետնամասում գտնվող նորակառույց շինությունը փլուզվել է, ինչի հետևանքով  կառուցապատումն իրականացնող 9 անձինք ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: