Հանդիպում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի սպայակազմի հետ
Փետրվարի 27-ին ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալներ՝ ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը և ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը հանդիպում ունեցան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի սպայակազմի հետ:
Հանդիպման ընթացքում Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց այն պահանջները, որոնք պետք է նպաստեն հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրականացված գործողությունների իրավական հիմքերի ամրապնդմանը:
Ներկայացնելով ոստիկանության իրավաբանական վարչության կողմից զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացված ծառայությունների վերլուծությունը՝ Հովհաննես Քոչարյանը անդրադարձ կատարեց վերջին ժամանակաշրջանում անցկացված հավաքների և ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին և ՊՊԾ գնդի ծառայողների գործողություններին:
Հանդիպման վերջում ոստիկանության իրավաբանական վարչության պետը պատասխանեց սպայակազմի կողմից հնչեցված հարցերին: