ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին 13-ամյա աղջնակի գրպանից կատարված գողությունը

25.02.2016 10:45 Գողություն

Փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Շ.-ի մայրը հաղորդում է տվել, որ հագուստ փորձելու պատրվակով մուտք են գործել նշված հագուստի խանութի հանդերձարան և բաճկոնի գրպանից գողացել իր թոռնիկի` 2003 թ. ծնված Լիլիթ Շ.-ին պատկանող 15.000 դրամը և բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Փետրվարի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ին, ով խոստովանել է հանցագործությունը:
Ձեռնարկվում են միջոցառուներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: