ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փողը չի տվել

23.11.2012 11:34 Խարդախություն

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել սուպերմարկետի 53-ամյա մսավաճառին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մի բնակչից 4 գլուխ խոշոր եղջերավոր անասունի միս է վերցրել՝ 4 օր հետո գումարը վճարելու պայմանով, սակայն չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ չի վճարել և տիրացել է 800.000 դրամին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: