Փող էին հափշտակել, այնուհետև զրկել ազատությունից

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, Քեռու փողոցի 58 շենքի թիվ 44 բնակարանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 1999 թ. ծնված Վիսվար Մ.-ն և 1983 թ. ծնված Ջիտենդր Ս.-ն քաշքշել են իրենց ծանոթ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ռինչր Բ.-ին, այնուհետև Ջիտենդր Ս.-ին բացահայտ հափշտակել է Ռինչր Բ.-ի ձեռքին եղած դրամապանակից 4.000 եվրո, ինչից հետո Ջիտենդր Ս.-ն և Վիսվար Մ.-ն ազատությունից ապօրինի զրկել են Ռինչր Բ.-ին՝ թույլ չտալով տնից դուրս գալ և դիմել ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: