Փոս փորելիս արկեր են հայտնաբերվել
06.09.2016 12:09
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1956 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 5/1 տան տնամերձ տարածքում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:
Մեկնած օպերատիվ խմբի կողմից սահմանվել է դեպքի վայրի պահպանություն:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքը նախկինում պատկանել է զորամասի, որտեղից հայտնաբերված առարկաները 16 սմ տրամագծով, 103 սմ երկարությամբ արկեր են:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: