Փորձել էր գողանալ իր հսկողությանը հանձնված դիզվառելիքը
12.06.2023 13:06
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները և Շիրակի մարզի պարեկները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 11-ին, ժամը 03.40-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 92-րդ կմ հատվածի հարակից դաշտում հայտնաբերել, վստահված գույքը հափշտակելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և Անիի բաժին են տեղափոխել Մարալիկ քաղաքի 22-ամյա մի բնակչի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում պահակ աշխատող երիտասարդը բաժնում հայտնել է, որ ընկերությանը պատկանող ասֆալտ հարթեցնող ինքնագլոր տեխնիկայի բաքից ռետինե խողովակով հանել էր 60 լիտր դիզվառելիք, պատրաստվում էր ևս 20 լիտր հանել, սակայն ոստիկանության ծառայողները ձերբակալել էին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: