ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձել է կուլ տալ

Հուլիսի 22-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Շենգավիթի ու Աշտարակի բաժինների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 5/3 հասցեից «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Մ.-ին և 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որի ընթացքում ավտոմեքենայի վարորդ Հայկ Մ.-ն իր ձեռքում եղած պոլիէթիլենային պարկը, որի մեջ առկա էր մոտ 4,52 գ կշռով բուսական ծագում ունեցող չոր մանրացված զանգված, փորձել է կուլ տալ, այնուհետև նետել է գետնին: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: