Փորձել է հագուստ գողանալ և բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից
17.07.2019 16:14
Գողություն
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին, ժամը 19.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնից բերման են ենթարկել Սարի թաղի 22-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, խանութ-սրահներից փորձել է գողանալ 2 կիսատաբատ և 7 հատ մանկական հագուստ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել և բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: