Փորձում էին ավազակությամբ գումար հափշտակել
Մայիսի 22-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության  Քանաքեռ-Զեյթունի բաժնի   ծառայողները   Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկից  բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սարգիս Գ.-ին և 1995 թ. ծնված Արմեն Վ.-ին:
Խուզարկությամբ Սարգիս Գ.-ի մոտ հայտնաբերվել է  «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակ`   պահունակով` լիցքավորված 10 փամփուշտով, իսկ Արմեն Վ.-ի մոտ` 12 սմ շեղբի երկարությամբ, երկակի սրված, երկու կողմերից շեղբի վրա փակվող բռնակներով դանակ և թափանցիկ կպչուն ժապավեն: 
 Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Գ.-ն և Արմեն Վ.-ն, նախնական համաձայնության գալով, Լեփսիուսի, Դրոյի, Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցներում, ատրճանակի և դանակի սպառնալիքով ցանկացել են քաղաքացիներից գումար հափշտակել:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					