Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում
05.11.2021 11:25
Հայտարարություններ և ծանուցումներ

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն) դեպի Այվազովսկու փողոց տրանսպորտային միջոցների անընդհատ երթևեկության համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ