Սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
27.09.2020 11:32
Հայտարարություններ և ծանուցումներ
Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր հատվածի ձախ մասում։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ