Մահվան ելքով պատահար Փոքր Վեդի գյուղի հատվածում
03.07.2017 17:11
ՃՏ պատահարներ
Հուլիսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 37-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և հայտնվել դաշտում:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 2015 թ. ծնված Արտաշես Ղահրամանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: