Հետախուզվողը Քաթարից ժամանեց Երևան
31.01.2019 10:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 01.15-ին, Քաթար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 59-ամյա Մանուկ Խ.-ն, որը 2008 թ. հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 312 հոդվածի (Կաշառք տալը ) 1-ին մասի և 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: