Քաթարի Պետության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
12.09.2022 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 35-ամյա Գասպար Թ.-ն, որը 2017 թ. մարտի 14-ից հետախուզվում էր Քաթարի Պետության Ինտերպոլի կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: