Քաղաքացիների հետ հանդիպումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Շարունակվում են ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանի հանդիպումները հանրապետության մարզերի բնակիչների հետ:
Փետրվարի 16-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղի ունեցավ հանդիպում Կոտայքի մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ղեկավար կազմը։
Փետրվարի 23-ին ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում հանդիպում ունեցավ մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը։
Երկու մարզերում էլ քաղաքացիների բարձրացրած հարցերն ու առաջարկությունները քննարկման առարկա դարձան, տրվեցին պարզաբանումներ:
Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավար կազմին հանձնարարվեց ուսումնասիրել քաղաքացիների բարձրացրած խնդիրները, բողոքները, պատշաճ լուծում տալ բոլոր հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։
Քաղաքացիների հետ հանդիպումները պարբերական են լինելու: