Քաղաքացիների ընդունելություն Տավուշի և Լոռու մարզերում
25.04.2022 13:20
Հայտարարություն
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը ապրիլի 26-ին հանդիպում կունենա Տավուշի և Լոռու մարզերի բնակիչների հետ։ Տավուշում ժամը 11.00-ին՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքում (քաղաք Իջևան, Մելիքբեկյան 6), Լոռիում ժամը 16.00-ին՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության շենքում (քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 1/1):