Քաղաքացին Քաշաթաղի շրջանից գտած ատրճանակը կամավոր հանձնել է ոստիկանություն
04.02.2019 17:13
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Փետրվարի 2-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1981 թ. ծնված Ալիկ Ա.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և հայտարարել, որ այն գտել է նույն օրը, ժամը 10.00-ին, ԱՀ Քաշաթաղի շրջանի «Դավթումաս» կոչվող տարածքում գտնվող կիսաքանդ շինությունից ու կամավոր ներկայացրել է բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: