Քաղաքացուհին հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով
25.09.2017 10:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին, Երևանի Եր.Քոչարի փողոցի թիվ 17/2 հասցեից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Անուշ Կ.-ն, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: