Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գողության դեպքեր արձանագրվեցին։ Գաղտի հափշտակությունները կատարվել էին վարչական շրջանում գտնվող երկու բժշկական կենտրոնից, խանութներից ու մի քաղաքացու «Օպելից»։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների ընթացքում պարզեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։ Սեպտեմբերի 4-ին կասկածվողը հայտնաբերվեց Արարատի մարզի Արբատ գյուղում ու բերման ենթարկվեց բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: