Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
19.03.2021 12:58
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 18-ին Զ. Քանաքեռցու փողոցի մի տնից բերման են ենթարկել 54-ամյա Անժելա Գ.-ին, որը մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: