Ոստիկանները կողոպուտի համար հետախուզվողին հայտնաբերեցին Քաջազնունու փողոցում
26.02.2019 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ին, ժամը 18.15-ին, Երևանի Քաջազնունու փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 46-ամյա Արթուր Մ.-ին, որը 2018թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: