1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քարերով հարվածել և սպանել է

27.06.2016 11:57 Սպանություն
Հունիսի 23-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուց ձոր տանող ճանապարհի պահակատան մոտ դիակ և արյան հետքեր կան:
Մեկնած օպերատիվ խումբը Հրազդանի կիրճում` «Ատոմէներգո» ինստիտուտի հարակից տարածքում, հայտնաբերել էր 1967 թ. ծնված Արսեն Պողոսյանի դիակը` գլխի վնասվածքներով:
Նշանակվել էր ԴԲՓ:
Հունիսի 24-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «Հրազդան» մարզադաշտին կից բենզալցակայանի մոտից, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխել 45-ամյա Լևոն Ս.-ին, որը հիվանդանոցում հայտարարել էր, որ նշված վայրում քարով հարվածել են գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների   ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, վիճաբանության ժամանակ, 2000 թ. ծնված Ս. Հ.-ն քարերով հարվածել է Ա. Պողոսյանին և Լևոն Ս.-ին, ինչի հետևանքով Ա. Պողոսյանը վնասվածքներից մահացել է, իսկ Լևոն Ս.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, հունիսի 24-ին, ժամը 23.00-ին,  Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Ս. Հ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ս. Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: