Քարոզչական գործընթացին խոչընդոտելու մասին ոստիկանությունում ստացված տեղեկություններով նախապատրաստվում են նյութեր
16.02.2013 12:12
Ընտրություններ
2013 թ. փետրվարի 15-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Մաշտոցի բաժնում գրություն է ստացվել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղված Լուկաշինի փողոցում «Ժառանգություն» կուսակցության կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացին խոչընդոտելու մասին:
Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: