Քերծվածքներով և քթոսկրի կոտրվածքով բուժօգնության դիմած վարորդը «Օպել Աստրա»-ով բախվել էր հողաթմբի
17.06.2015 16:11
ՃՏ պատահարներ
Հունիսի 16-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.20-ին, «քթի և ճակատային շրջանի քերծվածքներ, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 01.00-ի սահմաններում իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Գառնի գյուղի սկզբնամասում բախվել է հողաթմբի, ինչի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: