ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը

Բացահայտում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը

Փետրվարի 7-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հարությունյանին, որը հունվարի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր որպես ազատազրկումից խուսափող դատապարտյալ, խափանման միջոցը՝ կալանք (Հարությունյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ խարդախության համար):

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: