ՀՀ ոստիկանությունը հրավիրում է քննարկման
10.06.2019 18:17
Համակարգի լրատու
ՀՀ ոստիկանության 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի, ներառյալ ՀՀ 2020 թ. պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում կազմակերպելու համար ՀՀ ոստիկանությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին (հասարակական միավորումներ):
Քննարկումը տեղի կունենա 2019 թ. հունիսի 14-ին՝ ժամը 12-ին:
Մասնակիցներին խնդրում ենք ժամը 11.45-ին լինել ՀՀ ոստիկանության շենքի գլխավոր մուտքի մոտ (Նալբանդյան 130):
Մասնակցության հայտերը ներկայացնել մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17-ը, press@police.am էլեկտրոնային հասցեին` ներկայացնելով ԱԱՀ, անձը հաստատող փաստաթղթի համարը և կոնտակտային հեռախոսահամար:
Տեղեկատու հեռախոս՝ 010-59-68-71: