ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. առաջարկվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հարգելի քաղաքացիներ,
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ավագ Պետրոսյանի փողոցում և Տպագրիչների փողոցի ու դեպի Վարդանանց փողոց երթևեկության ուղղությամբ նրա շարունակությունը հանդիսացող Վարդանանց փակուղու հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է նշված փողոցներում երթևեկությունը կազմակերպել միակողմանի. Ավագ Պետրոսյանի փողոցում՝ Սայաթ Նովա պողոտայից դեպի Թումանյան փողոց ուղղությամբ, իսկ Տպագրիչների փողոցի ու Վարդանանց փակուղու հատվածներում՝ Հանրապետության փողոցից դեպի Վարդանանց փողոց ուղղությամբ:
Հանրային քննարկման համար կից ներկայացվում են առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:
Խնդրվում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել s.hovhannisyan@police.am էլեկտրոնային հասցեին:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ